Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը պարբերաբար սադրանքների է դիմում ՀՀ և ԱՀ սահմանների ու բնակավայրերի ուղղությամբ։ Այսօր ԱՀ ՊՆ-ը հայտնել է, որ մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։
Հակառակորդի արձակած կրակոցից վիրավորվել է Խրամորթի բնակիչ Սուրեն Բաղդասարյանը։