Այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արկադիի Բաղդասարյանը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն: Վիրավորվածի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:
Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար:
Հիշեցնենք, որ այսօր Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից վիրավորում է ստացել։ Ականը պայթել է տան բակում: