Բանակցություններ են ընթանում, այս պահին որևէ առաջընթաց չկա, Արցախը շարունակում է մնալ առանց գազի։ Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ այս մասին հայտարարել է Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Ավելի վաղ ԱՀ ԱԽ-ից հայտնել էին, որ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 01:00-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: