Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինն անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ասկերանի ՇՈԲ պետ Արման Սարուխանյանը՝ խոսելով Խրամորթում առկա իրավիճակի մասին։ Նա հայտնել է, որ իրավիճակը Խրամորթում այս պահին կայուն է, գտնվում է վերահսկողության տակ։
Սարուխանյանը հավելել է, որ թշնամին ականանետերով կրակել է գյուղի ուղղությամբ, ինչպես նաև Խնապատի մոտայաքում առկա դաշտերի վրա։
Տեսանյութում Խրամորթի բնակիչը պատմել է, թե ինչպես է վիրավորվել թշնամու կրակոցից։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը պարբերաբար սադրանքների է դիմում ՀՀ և ԱՀ սահմանների ու բնակավայրերի ուղղությամբ։ Այսօր ԱՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Հակառակորդի արձակած կրակոցից այսօր վիրավորվել է Խրամորթի բնակիչ Սուրեն Բաղրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։