Մարտի 16-ին Արցախում իրականացվել է 57 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք։
Ստացիոնար բուժում են ստանում 18 վարակակակիր։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
«Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10263 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3067 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։