Մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 62 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 17 պացիենտ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10325 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3072 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: