Ադրբեջանի իշխանությունները փորձում են հերքել Արցախում լարված իրավիճակի մասին տեղեկությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունը հայտարարություններ են արել, որոնցից դատելով՝ Արցախում ոչինչ չի կատարվում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իբր «ճշտվում են դիրքերն ու տեղանքները տարածաշրջանում, բախումներ կամ միջադեպեր չեն եղել»։
Ադրբեջանի ԱԳՆ-ը «մոլորեցնելու» փորձ է անվանել հայկական կողմի հաղորդագրությունները Լեռնային Ղարաբաղի հատված ներխուժելու մասին։