Armenia Today-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է։
Արցախի տարածքում մարտի 8-ին գազամատակարարումը դադարեցվելլ էր։ Գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս արցախցի մասնագետին և ռուս խաղաղապահներին մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց, սակայն ադրբեջանական կողմը, ըստ տեղեկությունների, փական է տեղադրել գազատարի վրա, ինչի հետևանքով օրեր անց կրկին խնդիրներ առաջացան գազամատակարարման հետ կապված։