Ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը ներկայացրել է նախօերից Փառուխ գյուղի հատվածում տիրող իրավիճակը։
«Երեկ որոշ հատվածներում` այդ թվում Փառուխի ուղղությամբ, եղել է ադրբեջանական զինտեխնիկայի` այդ թվում մոտ 10 տանկի կուտակում։ Իմ տվյալներով կուտակումներն սկսվել են երեկ երեկոյան և հետ են գնացել տանկերը այսօր առավոտյան ժամը 8:30-ի շրջակայքում։ Այլ էական միջադեպեր ըստ իմ ունեցած տվյալների չեն արձանագրվել։ Իրավիճակը և ուժերի տեղակայումը մնացել է նույնը։ Բոլոր տվյալները ստացվել են սեփական աղբյուրներից և ոչ պաշտոնական են»,-նշել է Թորոսյանը։
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղի ունեցած մարտերի ընթացքում ՊԲ 3 զինծառայող է զոհվել։
ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին: