Արցախի ԱԺ-ն միաձայն որոշում կայացրեց ԱԱԾ-ում հիմնել մարտական հերթապահություն։ Ըստ նախագծի՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումը կնպաստի Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության լիազոր մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը։
ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի փոխանցմամբ՝ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած ««Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվելու է անձանց տրամադրվող սոցիալական աջակցությունների վրա բռնագանձում չտարածելը։
Նիստի ավարտին պատգամավորներ Արթուր Հարությունյանը, Սեյրան Հայրապետյանը և Գեղամ Ստեփանյանը հանդես են եկել հայտարարություններով։