Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ կայունության պահպանման հարցերի շուրջ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շարունակվել է կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շրջանում կայունության պահպանման հարցերի շուրջ», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը։