Այսօր ՀՀ-ն ձեռքերը թափ է տվել Արցախից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախից տեղահանված Արթուր Ստեփանյանը։
Նա նշել է, որ երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից որևէ ակնկալիք չի ունեցել։
«Նիկոլ Փաշինյանը պարտվածի դերում է ու իրեն հենց պարտվածի պես է պահում։ Ոչ մի դրական բան չկա։ Ինչ թուղթ տալիս են, այն էլ ստորագրում է»,- ասաց նա։
Արթուր Ստեփանյանը շեշտեց հատկապես ռուս խաղաղապահների դերի մասին, որոնց ներկայության պայմաններում Արցախի ժողովուրդը քիչ թե շատ կարողանում է ապրել։
Armenia Today-ի դիտարկմանը, թե շատերը կասկածի տակ են դնում այդ դերը՝ հաշվի առնելով հատկապես Փառուխի դեպքերը, նա նշեց․ «Փառուխի դեպքը պայմանավորված է եղել»։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Շառլ Միշելը նշել է Ալիևի և Փաշինյանի կողմից իրենց երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ արագ առաջ շարժվելու ցանկությունը: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում։