ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի 1979թ. ծնված բնակչի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի հասնող՝ 36.31 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և փոխադրելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով վարույթ ընդունված քրեական գործը: Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից։
Նախաքննությունը շարունակվում է: