Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը։
Հաղորդումը բաղկացած է 14 բաժիններից, որոնցում, ըստ առանձին բաժինների, ներկայացված են՝
-Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընդհանուր բնութագիրը և հիմնական ուղղությունները։
-Պաշտպանի քննարկմանը ներկայացված դիմումների և բողոքների վիճակագրական տվյալները։
-Անձնական (քաղաքացիական) և քաղաքական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դիմումների և բողոքների ուսումնասիրության և քննարկման արդյունքները։
-Սոցիալական և տնտեսական իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ դիմումների և բողոքների ուսումնասիրության և քննարկման արդյունքները։
-Պաշտպանի գործունեությունը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտում։
-Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը և այդ բնագավառում Պաշտպանի գործունեությունը։
-Երեխաների իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը և այդ բնագավառում Պաշտպանի գործունեությունը։
-Պաշտպանի գործունեությունը հասարակության խոցելի խմբերին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում։
-Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը։
-Հանրային ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքներն ու ազատությունները։
-Պաշտպանի գործունեությունը օրենսդրության կատարելագործման բնագավառում։
-Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումները,
-Պաշտպանի հայտարարություններն ու արտահերթ զեկույցները։
-Պաշտպանի ներքին և արտաքին համագործակցությունը։
-Պաշտպանի գործունեությունը մարդու իրավունքների և ազատությունների հանրային իրազեկման բնագավառում։
«2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը Պաշտպանի կողմից ուղարկվել է ԱՀ Ազգային ժողով։
Օրենքով սահմանված կարգով հաղորդումը ներկայացվելու է նաև պետական իրավասու մարմիններին և հասարակական կազմակերպություններին։