Փառուխի հատվածում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների մեկ զինծառայող վիրավորվել է։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, միջադեպը կարգավորվել է», – ասված է հաղորդագրության մեջ: