Տարակուսանքի տեղիք է տալիս, որ խաղաղապահները ԱԺ մի խումբ պատգամավորների Արցախ չեն թողել։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2021 թվականի կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, քանի որ, ըստ նրա, Լաչինի միջանցքի էությունն այն է, որ ապահովի Արցախի կապը Հայաստանի հետ։ Բացի դրանից՝ այնտեղ որևէ հսկողություն սահմանված չպետք է լինի։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 12-ին, ԱԺ քառօրյայի մեկնարկին ընդդիմությունը հայտարարեց, որ բոյկոտում է նիստերը և մեկնում Արցախ։ սակայն ավելի ուշ պարզվեց, որ նրանց Արցախ պարզապես չեն թողել։
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր․ «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում։