Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
Համաձայն հրամանագրի` կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում:
Ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա: