ՀՀ Երրորդ նախագահը ևս միացել է Ջահերով երթին։ Հանրապետության հրապարակում Սարգսյանը պատասխանելով
Armenia Today-ի այն հարցին` արդյո՞ք նրա ներկայությունը չի քաղաքականացնում ջահերով երթը, ասաց․
«Այսինքն՝ ես քաղաքացի լինելուց հրաժարվե՞լ եմ։ Քաղաքականությունը մի բան է, քաղաքացի լինելը՝ մի բան։ Ըստ իս՝ ցանկացած քաղաքական գործիչ առաջին հերթին պետք է լինի քաղաքացի»։
Armenia Today-ի այն հարցին՝ ճի՞շտ է Փաշինյանի այն պնդումը, որ երրորդ նախագահի իշխանության օրոք էլ է միջազգային հանրությունը խոսել «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումից»։
«Ոչ։ Ի՞նչ է նշանակում դա։ Ոտքի վրա չեմ ուզում պատասխանել այդ հարցին, բայց այդուհանդերձ Ադրբեջանն էլ էր ուզում 1988-ից որևէ նշաձողի մասին խոսեր։ Բայց արդյո՞ք դա այնպիսի փաստ է, որ պիտի մեզ ստիպեր հրաժարվեր մեզ մեր նպատակներից։ Բոլոր փաստաթղթերը կան։ Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից, որ նա ասի՝ իր համար ինչ է նշաձողը, և թող ինքը հրապարակի, թե 2019-ին իրեն ինչ են առաջարկել», -ասաց Սերժ Սարգսյանը։