44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար, օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան են ժամանել զենքով բեռնված բեռնատար ինքնաթիռներ։ Այս մասին ADA համալսարանում «Հարավային Կովկաս.զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար, օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան են ժամանել զենքով բեռնված բեռնատար ինքնաթիռներ։ Մենք հետևել ենք բոլոր ուղղություններով՝ Ռոստովից, Մոզդոկից։ Մենք մեր վրացի բարեկամներին խնդրել ենք փակել օդային տարածքը, և նրանք դա արել են։ Մենք նաև խնդրել ենք մեր վրացի բարեկամներին փակել ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար Վրաստանի տարածքով, Նրանք դա էլ են արել, և մենք շնորհակալ ենք նրանց», – ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Բաքուն այդ ժամանակ բոլոր մերձկասպյան պետություններին նամակ էր ուղարկել՝ խնդրելով թույլ չտալ Հայաստան ռուսական զենքով բեռնատար ինքնաթիռներ ուղարկել:
«Մենք նրան ուղարկել ենք Ղազախստան, Թուրքմենստան և Իրան։ Ցավոք, այդ ինքնաթիռները Հայաստան մուտք գործելիս օգտագործել են այդ երկրների տարածքները։ Այդպես եղավ, և մենք չպետք է թաքցնենք 44-օրյա պատերազմի այդ կողմը», – ասել է Ալիևը։