Ադրբեջանի ցանկությունները չեն կարող իրականանալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին՝ նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով եկել է Ֆրանսիայի հրապարակ։
Իշխանությունների կողմից բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրելու մտավախություն Սարգսյանը չունի։ «Ինչո՞ւ պետք է ուժ գործադրվի»,- նշեց նա։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում «նշաձողն» իջեցնել, երրորդ նախագահն ասաց. «10 տարի միջազգային հանրությունը պահանջում էր Արցախի ինքնորոշում։ Ուշադրություն մի դարձրեք էդպիսի ասածներին»,- նշեց Սարգսյանը։