Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին: Հրաշքով՝ զոհեր ու տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հրապարակելով լուրը հաստատող լուսանկարներ։
Թվիթերյան օգտատեր Իրինա Սաֆարյանն իր միկրոբլոգում գրել է՝ Ադրբեջանի հետ համակեցությունը՝ ներկայացված լուսանկարներում։
Ավելի ուշ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է դեպքին ու հայտնել, որ տուժածները եղել են Թումոյի աշխատակիցներ։