Ռուսական խոսքի օրերը Արցախում ավանդաբար ներդաշնակեցվում են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա հետ: Այս մասին իր Telegram-ալիքում գրում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախի երեխաները ռուսերենով ներկայացնում են աշխարհի մասին սեփական պատկերացումները, պատերազմի ընկալումը, Հայրենիքի և նրա պաշտպանների հերոսության գովերգումը, ինչպես նաև հաղորդակից են դառնում հայտնի հեղինակների՝ հայ և ռուս մշակույթի ներկայացուցիչների ստեղծագործություններին:
Այս տարի միջոցառումներին ներկա են նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներ:
Եվ այս ամենի մեջ մեր երեխաների պատկերացրած խաղաղությունն ու ապրելու ձգտումը շարունակում են ոգեշնչել մեզ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում:
Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող Ռուսական խոսքի օրերը կրելու են շարունակական բնույթ»,-նշել է Բեգլարյանը։