Արցախում ապրող յուրաքանչյուր ընտանիք պետք է սեփական բնակարանն ունենա, «Հանրային» հ/ը-ի փոխանցմամբ՝ շինարարական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահը:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ պետք է հնարավորինս արագ բնակարանով ապահովել տեղահանված ընտանիքներին, բայց ոչ որակի հաշվին:
«Ակնկալում եմ, պահանջում եմ և ուզում եմ հայտարարել՝ որևէ զիջում, ներում չի լինելու: Խիստ հանձնարարական վերահսկողության առումով՝ ոչ մեկին ներում չի լինելու որակի և չարաշահումների առումով: Բնակարանաշինության ծավալները դեռ բավարար չեն՝ ապահովելու պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին: Շուտով բազմաբնակարան շենքերի շինարարություն կմեկնարկի Մարտակերտի և Մարտունու շրջաններում»,-հայտարարել է Հարությունյանը։