ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։
«Այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկման եմ դրել վերջին շրջանում Արցախում հասարակական կարգի և ներքին անվտանգության դեմ ուղղված ոտնձգությունների, մասնավորապես՝ անսթափ վիճակում մեքենա վարելու հետևանքով արձանագրված ողբերգական դեպքերի և խուլիգանական դրդումներով հանցագործությունների թվի աճին առնչվող հարցը:
«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք` միտված ներքին կարգուկանոնի պահպանմանը և այսօր որոշումներ կայացնենք: Եթե ոստիկանության աշխատակցի վրա կրակում են անսթափ վիճակում գտնվող վարորդից կարգ պահպանել պահանջելու պատճառով, նշանակում է` այդ կրակոցն ուղղված է եղել պետության դեմ»,- ասել է նախագահը:
Անընդունելի համարելով ստեղծված իրավիճակը՝ հանձնարարել եմ իրավապահ մարմիններին համատեղ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Հանրապետությունում ներքին կարգապահությունն ու անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու և բոլոր օրինախախտ քաղաքացիներին օրենքով նախատեսված կերպով պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է նա։