«Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու հարցը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը թվարկել է այն ձեռքբերումները, որոնց հնարավոր է եղել հասնել մեկնարկած բողոքի և անհնարզանդության ակցիաների շնորհիվ։
«1. Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու հարցը։
2.Շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, ադ թվում նաև մեր միջագային գործընկերների նկատմամբ։ Առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։
3.Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու։
4.Շարժումն ակնհայտ է դարձրել, որ այս իշխանություների հեռացման համար կա հանրային ձևակերպված պահանջ»,- հայտատարեց նա։
Ըստ Սաղաթելյանի՝ շարժումը «բացառիկ է իր ծավալով, չափերով, այն, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժումն է»։