Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում շարունակվում են նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։
«Թաղամասը բաղկացած կլինի 145 մեկ հարկանի և երկհարկանի բնակելի տներից։ Առաջին փուլում իրականացվում են 90 առանձնատների կառուցման աշխատանքները, որոնցից 60-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։
Ընթացիկ աշխատանքները ներկա պահին տարբեր փուլերում են՝ ըստ առանձնատների, համապատասխանաբար, իրականացնելով հողային, հիմքերի կառուցման, պատերի շարման և ծածկերի կառուցման աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ թաղամասի կառուցապատման ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության կողմից։ Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։