Armenian Military Portal Telegram – ալիքը ներկայացրել է Շուշիում գտնվող հայկական պատմական Ղազանչեցոց եկեղեցու ամենաթարմ կադրերը, որոնք նկարահանվել են այսօր։
«Կադրերում երևում է, որ ադրբեջանական ահաբեկչական պետությունը վերակառուցման անվան տակ պարզապես քանդում է հայկական եկեղեցին։ Լուսանկարում երևում է, որ 1,5 տարվա ընթացքում եկեղեցու տանիքին 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունից առաջացած անցքն այդպես էլ մնացել է:
Եկեղեցու շուրջ գտնվող սալիկներն ու շինությունները քանդվել են կամ ապամոնտաժվել։ Ակնհայտ է, որ բռնապետ Ալիևն իր առջև խնդիր է դրել օկուպացված հայկական հողերից ջնջել հայկական մշակութային ժառանգության բոլոր հետքերը»,-նշվում է հրապարակման մեջ։