Կարծում եմ, որ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը և անվստահելի «գործընկերությունը», որը բազմիցս ապացուցվել: Իսկ դրա վերջին դրսևորումը եղել է «РИА Новости»-ի արգելափակումն Ադրբեջանի տարածքում՝ ինձ հետ հարցազրույցի հրապարակման պատճառով: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Ադրբեջանական իշխանություններն իրենց բոլոր մեդիա ռեսուրսներով ատելություն են տարածում ոչ միայն հայերի, այլև ռուս ժողովրդի դեմ: Պարբերաբար խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ ռուս խաղաղապահների աչքի առաջ սպանելով Արցախի քաղաքացիական անձանց: Շրջանցելով ռուս խաղաղապահներին՝ նրանք գրավում են Փարուխ բնակավայրը և իրենց պատասխանատվության գոտում գտնվող Քարագլուխ բարձունքի մի մասը, իսկ դեկտեմբերին նաև Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը: Բացի այդ ոչնչացնում են ոչ բռնազավթված տարածքներում գտնվող հայկական մշակութային, նաև ոչնացնում են Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանները, որոնք համարվում են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական արժեքներ»,-գրել է Ա. Բեգլարյանը՝ անդրադարձ կատարելով իր հարցազրույցին:
«Նրանք կարծում են, որ իմ հարցազրույցը «РИА Новости»-ին ընդամենը մի քայլ էր, որը հարթակ է տալիս ճշմարտության և արդարության համար, այլ ոչ թե ինչ-որ փաստաթղթերի և պայմանավորվածությունների խախտում, որոնք իրենք են խախտում վերը նշված եւ այլ ագրեսիվ գործողություններով ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլեւ Ռուսաստանի դեմ»,-հավելել է նա: