Ուժեղ քամի Ստեփանակերտում։ Քամու արագությունը հարավ-արևելյան է` 16 մ/վրկ, պոռթկումը` 18 մ/վրկ։ Ըստ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ծառայության` գիշերը առանձին շրջաններում ևս հնարավոր է քամու ուժգնացում։
Ստեփանակերտ քաղաքի Հին Արմենավան թաղամասում վնասվել է էլեկտրալարը։ Ուժեղ քամու հետևանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ։ Բնակչությանը խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշություն և պահպանել անվտանգության կանոնները։