Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը չի փակվի։
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին, հերքել է ներկայացուցչության փակման մասին տեղեկությունը:
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը, որը գործում է 1990-ականներից, շուտով կփակվի։