Արցախից տեղահանվածները Հայաստանի իշխանություններից պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրները։ Նրանք հավաքվել են Կառավարության շենքի դիմաց և պահանջում են հանդիպում իրավասու պաշտոնյաների հետ։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք մտադիր են հանդիպել Արցախի օպերատիվ շտաբի ղեկավար Միքայել Վիրաբյանի հետ։
Բանն այն է, որ որոշ ներքին տեղահանվածների տրվում է մինչև 10 մլն դրամի վկայական բնակարան ձեռք բերելու համար, սակայն առևտրային բանկերի՝ անշարժ գույքի գնահատողները այն սահմանվածից շատ ավելի ցածր են գնահատում՝ 7 միլիոն։ Երբ բանկերի փաստաթղթավորումը կատարվում է, շահառուին մնում է 6 մլն դրամ, որը և տրամադրվում է նրան։
Նշենք, որ տեղահանվածների մեծ մասը վարձով է ապրում, նրանք նշում են, որ ոչ մի աջակցություն չեն ստացել պետությունից։
Նշենք, որ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն՝ 377 ընտանիք բավարարվել է բնակարանով։ 2021 նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, 5 և ավելի զավակներ ունեցող անձանց ընտանիքներին, տեղահանված անձանց ընտանքներին, փախստականների ընտանիքներին, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ծնողազուրկ անձանց ընտանիքներին, այդ թվում՝ 312-ը՝ ք. Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի շրջանում, 17-ը՝ Մարտունու շրջանում: