Արցախցի մարզիկների թիմը առաջին պատվավոր հորիզոնականն է գրավել՝ հուլիսի 13-15-ը Արտաշատ քաղաքում մասնակցելով փոքր տարիքայինների սամբոյի թիմային բաց առաջնությանը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ստեփանակերտում գործող «Ադամյան» սամբո ակումբի մարզիչ Արմեն Ադամյանը՝ մանրամասնելով, որ թիմում ընդգրկված էր 12 մարզիկ՝ մինչև 11 տարեկան:
«Առաջնությունում, որին մասնակցում էր ընդհանուր հինգ թիմ՝ այդ թվում նաև Երևանից, Արտաշատից ու Չարենցավանից, գրավել ենք առաջին հորիզոնականը: Մեր թիմը համալրվել էր ակումբի նոր սաներով, որոնք ընդամենը 5-6 ամիս է, ինչ հաճախում են պարապմունքների»,- ասել է Ա. Ադամյանը և ավելացրել, որ հաղթանակը ոգևորել է երեխաներին։
Թիմի կազմում ընդգրկված՝ յոթ տարեկան սամբիստ Մանվել Երեմյանն առաջին անգամ է մասնակցում մրցույթի․վերադարձել է ոսկե մեդալով ու պատվոգրով։