Արցախից տեղահանված քաղաքացիներն իրեմց բողոքի ակցիան շարունակել են ԱԳՆ-ի դիմաց։
Նրանք պահանջում են հստակեցնել Արցախի կարգավիճակը, ինչպես նաև իրենց տրամադրել փախստականի կարգավիճակ:
Արցախցիները հանդիպում էին պահանջում ԱԳՆ որևէ պաշտոնյայի հետ, որպեսզի հստակ ներկայացնեն իրենց խնդիրները։
Ակցիային մասնակցած մի խումբ քաղաքացիներ հանդիպել են ԱԳՆ օպերատիվ և լրատվության բաժնինների ղեկավարների հետ։ ԱԳՆ ներկայացուցիչները խոստացել են հանդիպում կազմակերպել Արցախից տեղահանվածների և Արարատ Միրզոյանի միջև։
«Մենք պահանջել ենք, որպեսզի պարզաբանեն՝ ինչու Արցախի կարգավիճակը չեն ճանաչում։ Նախարարությունում մեզ գեղեցիկ ձևով բացատրելեն, որ հարցն իրենց վերաբերվում։ Կառավարությունը պետք է օրենսդրական փոփոխությամբ հանդես գա և մեզ փախստականի կարգավիճակ կտրամադրի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
Նրա խոսքով՝ պետք է կառավարության մոտ անժամկետ բողոքի ակցիաներ իրականացնեն՝ պահաջելով իրեմց փախստականի տրամադրման հարցում լուրջ քայլեր ձեռնարկել։