Թաղավարդի շրջանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։
Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ:
Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հուլիսի 29-ի տեղեկագրում։
Նշվում է, որ տուժածներ չկան, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, միջադեպը կարգավորվել է: