Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։
Նշվում է, որ Արցախի ղեկավարությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:
Նշենք, որ Արցախի ՊԲ-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Հայկական կողմից կորուստներ չկան: