«Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի երեք խախտում, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների մեկ զինծառայող վիրավորվել է»։ Այս մասին նշվում է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի օրական տեղեկագրում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությամբ, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, միջադեպը կարգավորվել է:
Կողմերի շփման գծում փոփոխություններ թույլ չեն տրվել, ընդգծել են ՌԴ ՊՆ-ում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: