Ժամը 15:00-ի սահմաններում շփման գծի հյուսիսարևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Այս մասին հայտում են ԱՀ ՊՆ-ից՝ նշելով, որ զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն հաջորդիվ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ ժամը 09։00-ից սկսած՝ ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: