Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցք»-ում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:
Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից:
Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով ունենք մեկ զոհ, 8 վիրավոր։ Ավելի վաղ էլ հաղորդվել էր 7 վիրավորի մասին։