«Մենք խիստ մտահոգված ենք Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններով»։
Այս մասին հայտարարել են ԵԱՀԿ-ում լեհական մշտական ներկայացուցչությունից։
«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար։ Մենք նախկինի պես վճռական ենք՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմը 2 զոհի և 14 վիրավորների մասին է հաղորդել։