ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:
«Ադրբեջանի մահացու հարձակումները Լեռնային Ղարաբաղում, որոնք ոչ միայն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմի, այլ վերջերս տեղի ունեցած ագրեսիայի շարունակությունն է։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ», – ասված է կոմիտեի Twitter-ի էջում զետեղված գրառման մեջ:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը և կանխելու հետագա էսկալացիան Լեռնային Ղարաբաղում։
Նշենք, որ օգոստոսի 1-ինց սկսած Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան, ինչպես նաև Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավորում են ստացել 19 զինծառայողներ, մահացու հրազենային վիրավորում՝ 2 պայմանագրային զինծառայողներ։