Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի «Հանրային» հ/ը-ի ռեպորտաժից։
Նշվում է, որ արդեն 6-րդ օրն է, ինչ Ճանապարհաշինական ընկերություններն իրականցնաում են հողային աշխատանքներ։ Մինչ ճանապարհի վերջանական պատրաստ լինելը հայկական հատվածը կկապվի խճապատ ճանապարհով։
«Ճանապարրհի ընդհանուր երկարությունը 11,8 կմ է։ Նախատեսում ենք 240 օրում ավարատել»,- նշում է ՀՀ ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Նախատեսվում է մինչև 2023 թ-ի գարնան ավարտել բոլոր տեսակի աշխատանքները։
Լաչինի միջանցքի այլընտրայքային ճանապարհը սկսվում է Ստեփանակերտ- Բերձոր մայրուղու 36-րդ կմ-ից՝ Բերձորի ենթաշրջանի Մեծ Շենի խաչմերուկից։ Նոր ճանապահի 21-անոց հատվածը կառուցել է ադրբեջանական կողմը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է համարում, իսկ Աղավնոյի համար պայքարելու են։