Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:
Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրել:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
Հիշեցնենք՝ Արցախի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը փորձել է խախտել շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում տեղակայված մարտական հենակետերը: Արդյունքում վիրավորվել է ՊԲ զինծառայող։
Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը և նռնականետերի ու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծել են Պաշտպանության բանակի դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, վիրավորվել՝ 19-ը: Նախօրեին՝ օգոստոսի 3-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաք էր հայտարարել Արցախում։
Արցախի ՊՆ-ն օգոստոսի 1-ին հայտնել է, որ ադրբեջանական զինուժը փորձել է խախտել շփման գիծը։ Արդյունքում՝ վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող։ Ավելի ուշ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և ականանետերից և անօդաչու թռչող սարքերից կրակել ՊԲ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու զինծառայող զոհվել է, ևս 19-ը վիրավորվել։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի. 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Դրանից հետո ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ադրբեջանական զինուժի կողմից տարածաշրջանում հրադադարի ռեժիմի կրկնակի խախտման մասին։