Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ – Քռասնի ճանապարհահատվածի անտառամերձ-դաշտային տարածքում հրդեհ է բռնկվել։
«Կարմիր գյուղ – Քռասնի ճանապարհահատվածի անտառամերձ-դաշտային տարածքում հրդեհ է բռնկվել, որը սակայն վերահսկվում է ԱԻ պետական ծառայության հրշեջ-մարտական հաշվարկների կողմից։ Հորդորում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։