Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, որ հրշեջ փրկարարներն իրականացրել են մասնակի մեկուսացում։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթուն է առաջացել։