44-օրյա պատերազմն անտարբեր չթողեց նաև ԱՄՆ-ում ապրող կինոռեժիսոր Անժելա Ասատրյանին: Նա ծնվել է ԱՄՆ-ում, բայց Հայաստանն իր միակ հայրենիքն է համարում:
Պատերազմը խլել է նաև Անժելա Ասատրյանի 19 ամյա զարմիկի կյանքը, ինչից հետո կինոռեժիսորը սկսել է ավելի մանրակրկիտ է ուսումնասիրել հայոց պատմությունը:
Երկարատև մտորումներից հետո Անժելան ֆիլմի միջոցով է որոշում աշխարհին պատմել արցախահայության՝ իր բնօրանում ապրելու կամքի ու Ադրբեջանի պատերազմական, վայրագ գործողությունների մասին:
Ֆիլմը պատմում է Արցախյան 3 պատերազմների մասին, որը կինոռեժիսորը կոչել է «Հայի ոգին»: Ֆիլմի հիմնա վրա Ա. Ասատրյանն ԱՄՆ-ում համանուն գիրք է թողարկել:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: