Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի նոր թաղամասում մինչև տարեվերջ 130 տեղահանված ընտանիքի համար կկառուցվեն տներ։ 95 ընտանիք նոր հիմնադրված բնակավայրում էր։ Թե ով որ տան տերը կդառնա, որոշվում է վիճակահանությամբ։
Արցախի Հանրային հեռուստաընկերության տվյալներով՝ տներ կստանան Սղնախ գյուղից տեղահանված 46 ընտանիք, Ջրաղացներ գյուղից՝ 23, Մոխշմհատ գյուղից՝ 11 ընտանիք, Մադաթաշեն գյուղից՝ 15 ընտանիք։ Ասկերանի շրջանի այս բնակավայրերը 44-օրյա պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ջրագածներ համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովի խոսքով՝ 95 տներից 25-ը լիովին կառուցված է։ Մյուսներում մնում է կատարել ցանկապատման աշխատանքներ։
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ արցախցին կրկին արարում է և կորցրածի դիմաց կառուցում, որպեսզի կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը պահեն հայկական։