Կարմիր Շուկայի և Թաղավարդի հատվածում ադրբեջանակն կողմի կրակոծների հետևանքով վնասվել է 4 բնակելի տուն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի «Հանրային» հ/ը-ի ռեպորտաժից։
Բնակիչներն արթնացել են կրակահերթերի ձայներից։ Կրակահերթերը մոտ կես ժամ են տևել՝ տարբեր տեսակի զինատեսակներից։
«Նույն ուղղությամբ են կրակել, պատահական եկած գյուլլա չի ըլլալ»,- նշում են գյուղացիները՝ հավաստիացնելով, որ կատարվածը ծրագրված սադրանք էր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը կրակահերթ է եղել Կարմիր Շուկայի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումից: առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։