Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ժողովրդին ուղղված ուղերձով է հանդես եկել։
«Ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ն ունի և՛ կարճաժամկետը, և՛ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր, որը մերօրյա գլխավոր մարտահարվերն է։
Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան 44-օրյա պատերազմը և այդ վտանգի կանխումը պետք է տեղի ունենա և՛ անվտանագային, և՛ դիվանագիտական գործիքակազմով», – հայտարարել է Արցախի նախագահը։
Ըստ Հարությունյանի՝ հայոց պետականության առջև ծանր մարտահրավերներ են ծառացել, որոնց հաղթահարման համար շատ կարևոր է ներքին համերաշխության վերականգնումը։