Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ դեպի հուշահամալիր` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: Այս մասին տեղեկացնում են Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից, հաղորդում է Արցախպրեսը:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ սեպտեմբերի 27-ին,ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվելու է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների:
«Խնդրում ենք վարորդներին, քաղաքացիներին հոտնկայս հարգանքի տուրք մատուցել »,- նշված է հաղորդագրության մեջ: