Փարիզի իրավաբանների միության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական բանակի ագրեսիան հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։
Խորհուրդը վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և միջազգային հանրության հետ միասին կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունը։
Փարիզի փաստաբանների միությունն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանի փաստաբանների պալատի գործընկերներին՝ ընդգծելով, որ նրանց միջև պահպանվում են պատմական հարաբերությունները, որոնք մշտապես հաստատվում են համագործակցության նոր պայմանագրերով։